Քննչական կոմիտեի հրապարակած «Ժողովրդական անցման ստրատեգիա» անունը կրող A4 ֆորմատի թղթերի վրա հրապարակված տվյալներն արդեն մի քանի ժամ է քննարկվում են «Սրբազան պայքար» շարժման համակիրների, փաստաբանական խմբի և սոցցանցերի օգտատերերի կողմից։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Մասնավորապես, թղթերից մեկի վրա նշվում է «Գործողությունների ժամանակահատվածը՝ 2024 թվականի հուլիսի 23-ից սեպտեմբերի 30-ը»։ Այս փաստը մատնանշելով՝ շարժման համակիրները կարծիք են հայտնում, թե իրավապահ համակարգը կրկին «փնթի գործ» է կատարել:
«Քննչականի գտած հեղաշրջման պլանը ժամկետանց է, մոտ մեկ տարվա վաղեմության, 2024-ի։ Անհարմար բան է ստացվում։ Եթե դա ահաբեկչության ապացույց է, ապա մի տարի է երկրում ահաբեկչություն էր կատարվում ու իշխանության բռնի զավթում, պարզապես տեղյակ չէինք։ Այսինքն` ակնհայտ է, որ դա ոչ թե պլան է, այլ թղթի կտոր, որ անհայտ է, թե ով է կազմել ու ով է դրանով առաջնորդվել»,- գրել էր օգտատերերից մեկը։ Այս քննարկումների մասով Factor TV-ն պարզաբանում խնդրեց Քննչական կոմիտեից։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



















