Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալու Սնուփ Դոգի փոխարեն. Factor.am

Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես կգա Սնուփ Դոգի փոխարեն։ Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» նախագծում «Snoop Dogg» բառերը «Ջենիֆեր Լոպես» բառերով փոխարինելու որոշումը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Նախագծի հիմնավորման մեջ գրված է, որ Սնուփ Դոգի համերգի չեղարկումը պայմանավորված է եղել 2023 թվականի սեպտեմբեր ամսին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված հայրենակիցների բարոյահոգեբանական վիճակով։

Նշվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Ծրագիրն իրականացնող «Դոպինգ Սփեյս» կազմակերպության հետ հետևողական քննարկումների արդյունքում, վերջինս ներկայացրել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման նոր ժամկետները և նոր աստղի անունը: Սնուփ Դոգի համերգի համար Կառավարությունը 2023 թվականին «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հատկացրել է ավելի քան 2,3 մլրդ դրամ։ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար ընկերությանը հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում