Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից

Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանը երեկ մեկնել է Գերմանիա։

Այս մասին Factor.am-ին հայտնեց վերջինիս փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Օհանյանը, հիշեցնենք, դիմել էր դատարան՝ խնդրելով իրեն թույլատրել բուժման նպատակով կարճ ժամանակով լքել Հայաստանը։ Դատարանը բավարարել էր այս միջնորդությունը։ Օհանյանը Գերմանիա է մեկնել բուժզննության նպատակով: