Անհետ կորածների ծնողները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ. Factor.am

Անհետ կորածների հարազատներն այսօր Կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկը: Նա հանդիպման վերաբերյալ մանրամասներ չփոխանցեց, միայն նշեց, որ վարչապետի հետ հանդիպումը տեղի է ունեցել իրենց նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորածների ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում: Նրանք նախկինում նույնպես մի քանի անգամ հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ: