Գերմանիայում աճել է 100+ տարիքի մարդկանց թիվը

Գերմանիայում ավելացել է 100 տարին գերազանցած բնակիչների թիվը։ 2024 թվականին այդ տարիքային խմբում երկրում ապրում էր շուրջ 17 900 մարդ, ինչը գրեթե 25 տոկոսով ավելի է, քան 2011-ին։ Ինչպես գրում է DW-ն, հատկապես կանայք են հաճախ հասնում նման տարիքի․ նրանց միջին կյանքի տևողությունը Գերմանիայում կազմում է 83,2 տարի, ինչը գրեթե հինգ տարով ավելի է, քան տղամարդկանց դեպքում։

Ամենաշատ երկարատևները գրանցվել են Համբուրգում, միջինից բարձր ցուցանիշներ ունեն նաև Սարը և Սաքսոնիան։ Ամենաքիչը՝ Բավարիայում, Բրեմենում և Բրանդենբուրգում։

Մասնագետները երկար կյանքի պատճառներից առանձնացնում են կենցաղային պայմանների բարելավումը, բարեկեցության աճը և բժշկության առաջընթացը։ Միևնույն ժամանակ, Քյոլնի Մաքս Պլանկի Ընկերության ծերացման կենսաբանության ինստիտուտում նշում են, որ մարդու կյանքի բնական սահմանը համարվում է 120 տարի։ Իհարկե, լինում են բացառություններ․ աշխարհի ամենաերկարակյաց մարդը համարվում է ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կալմանը, որն ապրել է մինչև 122 տարեկան և 5 ամիս ու մահացել է 1997 թվականին։