Մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Գասպար Տերտերյանը հավասար պայքարում 1:1 հաշվով զիջել է իրանցի ըմբիշին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
97 կգ Արշակ Գեղամյանը հնարավորություն է ստացել սփոփիչ գոտեմարտ անցկացնելու։ Նրա մրցակիցը ճապոնացի Կիտավակին է:



















