Ռուսաստանը փորձարկել է «Պոսեյդոն» անօդաչու սուզանավը՝ միջուկային շարժիչով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը իրականացրել է միջուկային էներգետիկ համակարգով հագեցած «Պոսեյդոն» անօդաչու սուզանավի փորձարկումներ, որի հզորությունը, ըստ նրա, զգալիորեն գերազանցում է «Սարմատ» միջմայրցամաքային հրթիռի հզորությունը։

Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը։ Ըստ աղբյուրի՝ Պուտինը նշել է, որ առաջին անգամ հաջողվել է ոչ միայն գործարկել սարքը ստարտային շարժիչով սուզանավից, այլև ակտիվացնել միջուկային էներգետիկ կայանը, որի վրա այն որոշ ժամանակ աշխատել է։

Նրա խոսքով՝ փորձարկումը «հսկայական հաջողություն» է, իսկ «Պոսեյդոնն» աշխարհում աննախադեպ արագությամբ և խորությամբ շարժվող սարք է, որը չունի խափանման որևէ եղանակ։ Պուտինը հավելել է, որ «Պոսեյդոնի» ռեակտորը հարյուր անգամ փոքր է սովորական սուզանավերի միջուկային ռեակտորներից, սակայն հզորությամբ գերազանցում է անգամ «Սարմատին»։