Օրբելի ֆորում 2025»-ի ժամանակ թուրք լրագրողը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղելուց առաջ նշեց, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Միրզոյանի մտքերը ստիպեցին մտածել, թե «Թուրքիայի ԱԳ նախարարն է խոսում»։
Միրզոյանն այս դիտարկմանը չարձագանքեց և պատասխանեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին։ Լրագրողին հետաքրքրում էր՝ արդյոք կողմերը բավարար կամք ունեն այդ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ․ «Բացի այդ, ռուսներին, իրանցիներին, գուցե, խանգարում կամ անհանգստացնում է տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը»։
Տեսանյութը՝ Factor.am-ի:



















