Հայաստանի գլխավոր տոնածառի լուսավորման արարողությունը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 13-ին:Այս մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված հաղորդագրություններից:
Ըստ հաղորդագրությունների՝ Օմանի և Կատարի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը վերոնշյալ երկրների ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան՝ Երևանում ներկա գտնվելու գլխավոր տոնածառի լուսավորման հանդիսավոր արարողությանը:



















