Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ գործընթացում ռուսական կողմի հնարավոր մասնակցությանը։ Այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։
«Առանձին քննարկվել են տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ ռուսական կողմի հնարավոր աջակցությունը հայ–ադրբեջանական կարգավորմանը՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հիման վրա։ Քննարկվել են նաև «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի կայուն աշխատանքը պահպանելու հետ կապված հարցեր», – փոխանցել են նախարարությունից։
Գալուզինը Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում քննարկել է նաև օրերս Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հասցված հարվածը։



















