Կյանքի 71-րդ տարում մահացել է գերմանական Scorpions խմբի նախկին բաս-կիթառահար Ֆրենսիս Բուխոլցը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է նրա ընտանիքը։
«Խորը ցավով և ծանր սրտով տեղեկացնում ենք, որ մեր սիրելի Ֆրենսիսը երեկ մահացել է քաղցկեղի դեմ պայքարից հետո», – ասված է հաղորդագրությունում։
Երաժշտի կինը և երեխաները շնորհակալություն են հայտնել Բուխոլցի երկրպագուներին՝ նրա նկատմամբ ամբողջ տարիների ընթացքում ցուցաբերած սիրո և աջակցության համար։
Ֆրենսիս Բուխոլցը Scorpions խմբի կազմում հանդես է եկել մինչև 1992 թվականը։



















