Իրանի համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ պաշտպանության ոլորտում «կշարունակվի ամբողջ ուժով»։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայինը։
«Իրանի հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ ունեն երկար պատմություն և հիմնված են փոխադարձ հարգանքի ու ընդհանուր շահերի վրա։ Այդ շփումներն ու խորհրդակցությունները կշարունակվեն ամբողջ ուժով։ Մեր պաշտպանական համագործակցությունը այս երկու երկրների հետ նույնպես ունի երկար պատմություն և իրականացվում է ռազմավարական և երկարաժամկետ համաձայնագրերի շրջանակներում»,- ընդգծել է նա ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում։



















