Վոլոդիմիր Զելենսկի․ 2022-ից ի վեր Ուկրաինայում զոհվել է 55 հազար զինծառայող

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից՝ 2022 թվականից ի վեր, զոհվել է 55 հազար ուկրաինացի զինծառայող, իսկ մեծ թվով զինվորներ համարվում են անհետ կորած։

Ֆրանսիական France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին նշել է, որ այդ թիվը վերաբերում է թե՛ պայմանագրային, թե՛ զորակոչված զինծառայողներին։ Անկախ փորձագիտական գնահատականներով, զոհերի իրական թիվը կարող է ավելի բարձր լինել։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ ստիպելով ընդունել «այսպես կոչված «փոխզիջում»», որը, նրա խոսքով, իրականում Կրեմլի վերջնագիրն է։

Զելենսկին զգուշացրել է, որ պատերազմի պարտությունը կարող է հանգեցնել Ուկրաինայի անկախության կորստին և ընդգծել, որ պատերազմը սպառնալիք է նաև տարածաշրջանի մյուս երկրների համար։

Միաժամանակ Եվրոպական միությունը քննարկում է Ուկրաինային լրացուցիչ սպառազինություն տրամադրելու հնարավորությունը՝ բազմամիլիարդանոց ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակում։