Մոսկվան Կիևին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 1000 զոհված զինծառայողի մարմին, փոխարենը ստացել է ռուսաստանցի 35 զինվորականի մարմին։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Զոհված զինծառայողների մարմինների փոխանակումը հաստատել են նաև Ուկրաինայի համակարգման շտաբում։ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականի հաղորդմամբ՝ շտաբը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ գործընթացին աջակցելու համար։
Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել հունվարի 29-ին։ Այդ ժամանակ ևս Ռուսաստանն Ուկրաինային էր հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 1000 զոհված զինծառայողի մարմին, փոխարենը ստացել էր ռուսաստանցի 35 զինվորականի մարմին։



















