Հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ:

Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 16-ին, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի և 18-ի ցերեկը, 19-ի գիշերն առանձին շրջաններում, 19-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։