Ադրբեջանի կառավարությունը դադարեցրել է Իրանի հետ սահմանով բեռնատար մեքենաների երթևեկությունը։ Այս մասին ասվում է գործադիր մարմնի տարածած հաղորդագրությունում։
Նախարարների կաբինետը նշել է, որ որոշումը պայմանավորված է Նախիջևանի օդանավակայանի, դպրոցի և այլ շինությունների վրա իրականացված հարձակումներով։
«Հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հակասող հարձակումների հետևանքով ստեղծված իրավիճակը՝ նախարարների կաբինետը որոշել է ամբողջությամբ դադարեցնել Ադրբեջանի և Իրանի միջև գործող բոլոր անցակետերով բեռնատար մեքենաների երթևեկությունը», – նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը 12 ժամով փակել է նաև Իրանի հետ օդային սահմանը։



















