«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը, ով գտնվում է տնային կալանքի տակ, վաղը հանդես կգա հանրային ուղերձով։
Այս մասին հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ նախատեսվում է նաև հանրահավաք Ազատության հրապարակում։
«Վաղը կարևոր օր է։ «Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով, որով կազդարարվի Հայաստանում փոփոխությունների սկիզբը»,-ֆեյսբուքյան էջում նշել է Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ։ Միաժամանակ նշենք, որ առ այսօր Կարապետյանը չի հանդես եկել որևէ ուղերձով, իսկ նրա անունից շրջանառվող բոլոր ուղերձներն ու ելույթները գեներացվել են արհեստական բանականության միջոցով։



















