Հայաստանը և Ադրբեջանը զգալի աջակցություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործընթացում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։
«Հայաստանն ու Ադրբեջանը զգալի օգնություն են ցուցաբերել մեր հայրենակիցներին Իրանից տարհանելու գործում։ Այսպես, Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան նախնական դիմումի հիման վրա Բաքուն ռուսաստանցիներին թույլ է տվել օգտվել Աստարայի սահմանային անցակետից, որը 2020 թվականից փակ էր անհատական անցման համար», – նշել է դիվանագետը։



















