Իրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ Պակիստանում կայանալիք բանակցություններին մասնակցելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IRIB-ին, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ պատճառը հակասական ուղերձներն են․ նա անընդունելի է համարել ամերիկյան կողմի գործողությունները, այդ թվում՝ իրանական նավերի դեմ ուղղված քայլերը։
«Եթե բանակցությունները միտված լինեն արդյունքների, Իրանը կորոշի՝ մասնակցելու է, թե ոչ»,- հավելել է Բաղային։



















