Բակերում վարչական ազդեցության միջոցները կընդլայնվեն. վարչապետ

Հայաստանում ընթացիկ ամենակարևոր խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ վերջին օրվա ընթացքում 665 նոր դեպք է արձանագրվել: 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ դրա պատճառը հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չպահպանելն է: «Մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել: Գիտեք՝ պարետատունը որոշում է կայացրել, որ քաղաքացիները պետք է իրենց մոտ ունենան անձը հաստատող փաստաթուղթ:

Եթե, օրինակ, դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացին իր մոտ չունի փաստաթուղթ, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պրոցեսն ավելի երկար է տևում, դրա համար նրան պետք է տանել բաժին, վարչական արձանագրություն կազմել, իսկ հիմա այս որոշումը կայացվել է, որ վարչական այդ լծակն ավելի արդյունավետ գործի: Ընդ որում, մեր օրենսդրության տրամաբանությամբ, եթե քաղաքացին դիմակ չի կրում, ոստիկանը պարզում է, որ նա չունի նաև փաստաթուղթ, դա համարվելու է երկու առանձին վարույթ, երկու տուգանք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։