Ավելի քան 31 մլն դրամ է տրամադրվել Ռայնիսի փողոցում փլուզված շենքի վերանորոգման համար

Ավելի քան 31 մլն դրամ է տրամադրվել 2020 թվականի օգոստոսին Ռայնիսի փողոցում փլուզված շենքի վերանորոգման համար։ Գումարը կառավարությունը հատկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, այն որպես սուբվենցիա կփոխանցվի Երևանի քաղաքապետարանը։

Մասնագետները որոշել են մինչև այս տարվա օգոստոս մուտքն ապամոնտաժել, հենապատ կառուցել և ամբողջությամբ նորոգել տանիքը։

Այդ մասին հայտնում են Կառավարությունից։