Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հացահատիկ կտեղափոխվի. ադրբեջանական լրատվամիջոցներ

Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կտեղափոխվի հացահատիկ։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հացահատիկով բեռնված հինգ երկաթուղային վագոն կուղևորվի Հայաստան։

Վագոնները կմեկնեն Բաքվի ծայրամասում գտնվող Բիլաջարի կայարանից։ Այնուհետև գնացքը Բոյուկ-Քյասիկ կայարանով կուղևորվի դեպի Վրաստան, որտեղից էլ կշարժվի Հայաստան։