Հիշում ենք այն անմեղ թուրքերին, որոնք կոտորվեցին հայերի կողմից 1915 թվականի իրադարձությունների ժամանակ. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սոցցանցերում անդրադարձել է 1915 թվականի իրադարձություններին՝ հերթական անգամ ժխտելով Հայոց ցեղասպանությունը և հայերին մեղադրելով «զանգվածային սպանությունների» մեջ։

«Մենք ողորմածությամբ հիշում ենք այն անպաշտպան և անմեղ թուրքերին, որոնք անողոք կերպով կոտորվեցին հայերի կողմից 1915 թվականի իրադարձությունների ժամանակ»,- նշված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության X-ի պաշտոնական էջում։

111 տարի անց պաշտոնական Անկարան շարունակում է չընդունել և մերժել Հայոց ցեղասպանության փաստը։