«Ջերմորեն ողջունում եմ Գյումրի–Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնման հարցով Հայաստան–Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի այսօրվա նիստը»։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
Նա նշել է, որ «ԵՄ-ն լիովին աջակցում է տարածաշրջանում կապուղիների զարգացմանը և հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ այս կարևոր նոր քայլին»։



















