Թուրքիային զայրացրել է Երևանում ցեղասպանության մասին Հունաստանի նախագահի հայտարարությունը

Թուրքիային զայրացրել է Երևանում ցեղասպանության մասին Հունաստանի նախագահի հայտարարությունը
Թուրքիային զայրացրել է Երևանում ցեղասպանության մասին Հունաստանի նախագահի հայտարարությունը

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի՝ հայտարարությանը, որը վերջինիս արել Հայաստան կատարած այցի ընթացքում:

«Տեսնում ենք, որ Հունաստանը շարունակում է մնալ Թուրքիայի դեմ թշնամական տրամադրվածների շարքերում և աջակցել մեր երկրի դեմ արտահայտվող տեսակետներին և դիրքորոշումներին»,- նշել է Աքսոյը։

Վերջինս, առաջ քաշելով մի շարք անհիմն պնդումներ  «Հույների կողմից թուրքերի և այլ օսմանցի քաղաքացիների նկատմամբ վայրագություններ իրականացնելու» վերաբերյալ, նշել է, որ  այսօր էլ Աթենքը ճնշումներ է գործադրում  Հունաստանում բնակվող  թուրք փոքրամասնության նկատմամբ։

«Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ մեր երկրի դեմ ուղղված գործունեությանը ցուցաբերվող աջակցությունը Հունաստանին երբեք օգուտ չի տալու»,- ասել է Աքսոյը:

Անդրադառնալով ցեղասպանության հարցին՝ թուրք պաշտոնյան նշել է.

«1915-ի դեպքերի հարցում Թուրքիայի դիրքորոշումն արտահայտվել է նախագահ Էրդողանի՝ իր վարչապետության շրջանում՝ 2014 ապրիլի 23-ին հրապարակած հայտարարության մեջ: Այլ բացատրության կարիք չկա»։

Պաշտոնական այցով Հայաստան այցելած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանից ուղերձ էր հղել Թուրքիային: Հունաստանի նախագահը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ  մամուլի համար համատեղ հայտարարության ընթացքում անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու Պոնտոսի հույների ցեղասպանությանը, հայտարարել էր, որ Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ և պատասխան տա:

Աղբյուր`Ermenihaber