ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ինքը և ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Ալխաս Ղազարյանն ու Վահագն Ալեքսանյանը շրջանառության մեջ են դնում նոր օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է խստացնել ընտրակաշառք տալու և վերցնելու համար սահմանված պատիժները։
Սիմոնյանի խոսքով՝ ընտրակաշառք տալու համար գործող մինչև 8 տարվա ազատազրկումը նախատեսվում է փոխարինել մինչև 10 տարվա ազատազրկմամբ։
Նա նշել է նաև, որ ընտրակաշառք վերցնելու համար գործող մինչև 7 տարվա ազատազրկումը կխստացվի՝ դառնալով մինչև 9 տարի ազատազրկում։



















