Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի. ԿԳՄՍ նախարարը՝ տարածվող լուսանկարի մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը անդրադարձել է Երևանի շենքերից մեկի զարդաքանդակի վնասման մասին տարածվող լուսանկարին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Վահրամ Դումանյանը նշեց, որ ամանորյա միջոցառումների նախապատրաստական աշխատանքների խնդիրը Երևանի քաղաքապետարանի դաշտում է, քաղաքապետարանը պարտավորվել է՝ եթե որևէ վնաս լինի, հարյուր տոկոսով կվերականգնի։

«Քաղաքապետարանի դաշտում է խնդիրը: Քաղաքապետարանը պարտավորվել է, որ ինչ-որ մի նույնիսկ փոքրիկ վնաս լինի, քաղաքապետարանը այն պետք է վերականգնի հարյուր տոկոսով: Այս ամենը ժամանակավոր երևույթ է, այնպես որ՝ ժամանակավոր զարդարանքների համար նախարարությունը հատուկ գիտամեթոդական նիստում դա չի քննարկում, իսկ քաղաքապետարանը՝ որպես միջոցառման կազմակերպիչ, պարտավորված է և վստահ եմ, որ կանի, կվերականգնի։ Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի»,- ասաց Դումանյանը: