«Հայաստան» խմբակցության առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին հայտարարել է, որ չի մասնակցելու քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների բանավեճին, որը կազմակերպելու է Հանրային հեռուստաընկերությունը։
Բերդում լրագրողների հարցին ի պատասխան Քոչարյանը նշել է, որ նման ձևաչափով բովանդակային քննարկում արդյունավետ չի համարում։
«Բովանդակային քննարկում հնարավոր չէ ունենալ 19 հոգու մեջ և այդ ֆորմատով։ Մեր քարոզարշավը բովանդակային է, եթե նկատել եք։ Պատճառը միայն դա է»,– ասել է նա։



















