Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հաջող ավարտի համար անհրաժեշտ է բնականոն միջպետական հարաբերությունների հաստատում և վերջնական համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ բոլոր հարցերի լիարժեք լուծում։ Այս մասին գրում է ադրբեջանական report.az-ը:
Այս մասին Բայրամովը հայտարարել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների 10-րդ եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է ադրբեջանական Report գործակալությունը։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարներին՝ Հաքան Ֆիդանին և Մակա Բոճորիշվիլիին, ներկայացրել է Հայաստանի հետ ընթացող խաղաղության գործընթացի մանրամասները։
«Որպեսզի գործընթացն ավարտվի երկարատև խաղաղությամբ, անհրաժեշտ է հաստատել բնականոն միջպետական հարաբերություններ և լիովին լուծել վերջնական համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ բոլոր հարցերը», – ասել է Բայրամովը։



















