«Ուժեղ Հայաստան» դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել դիմում՝ պահանջելով անվավեր ճանաչել հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Դաշինքի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանի խոսքով՝ ընտրական գործընթացի ընթացքում իշխանությունները կիրառել են վարչական ռեսուրս, իրականացվել են քաղաքական հետապնդումներ, ձևավորվել է վախի մթնոլորտ, իսկ քվեարկության օրը գրանցվել են բազմաթիվ խախտումներ։
Վարդևանյանը նշել է, որ դաշինքը կասկածի տակ է դնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած առնվազն 100 հազար ձայնի օրինականությունը։
Նրա պնդմամբ՝ ՔՊ-ն չի ստացել հաղթանակի համար անհրաժեշտ աջակցությունը, և ընտրությունները պետք է անցնեին երկրորդ փուլ։ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը կքննարկի կիրակի՝ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման օրը։



















