Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Շուշիում անցկացվող «Տարածաշրջանային ներդրումը գլոբալ անվտանգության գործում. խաղաղության կառուցումը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին։
«Անցյալ տարի Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև Համատեղ հռչակագրի ստորագրումը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը լիովին փոխել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս համատեքստում իրականացվող Զանգեզուրի միջանցքը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ և կդառնա նաև Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը»,- նշել է Ալիևը։


















