Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում հարց էր հնչեցնում՝ «ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները», Նախիջևանի Օրդուբադ քաղաքում այդ նույն րոպեներին ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովը, որին մասնակցում էին նաև գիտնականներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը:
Համաժողովի ժամանակ ադրբեջանցիները ոչ միայն Հայաստան իրենց վերադարձի ցանկությունից խոսեցին, այլ նաև հստակ պահանջներ, ուղիղ սպառնալիքներ հնչեցրին Երևանի հասցեին: Ադրբեջանի պետական լրատվամիջոցները երեկվանից պատառիկներ են ներկայացնում միջոցառումից:
«Ղարաբաղից հետո հաջորդ նպատակը Զանգեզուրն է», – ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ասել է ադրբեջանցիներից մեկը:
Մեկ այլ բնակիչ էլ, նույն լրատվամիջոցների փոխանցմամբ, նշել է. «Հույս ունեմ՝ շուտով կհանդիպենք նաև Գյոյչայում»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















