Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը

Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ հուլիսի 14-21-ը Ռոսսելխոզնադզորի մասնագետները ստուգումներ են անցկացրել այն հայկական կաթնամթերքի վերամշակման գործարաններում, որոնք նախկինում ռուսական շուկա արտահանելու թույլտվություն էին ստացել ՀՀ անասնաբուժական ծառայության երաշխիքների հիման վրա։

«Ստուգումները հաստատել են այնպիսի խախտումներ, որոնք արձանագրվել էին նաև 2023-2024 թվականների ստուգումների ընթացքում։ Դրանք վերաբերում են հետագծելիության համակարգերին, հումքի և պատրաստի արտադրանքի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ձևակերպմանը, մուտքային հումքի անասնաբուժական և սանիտարական հսկողությանը, ռիսկերի կառավարման համակարգերի աշխատանքին, ինչպես նաև արտադրական վերահսկողության ծրագրերի իրականացմանը։ Բացի այդ, ընթացիկ ստուգումների ընթացքում արձանագրվել է, որ Ռուսաստան մատակարարվող արտադրանքի արտադրության մեջ օգտագործվել է վարակված կենդանիներից ստացված կաթ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայտնաբերված խախտումները հաշվի առնելով՝ Ռոսսելխոզնադզորը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու հատկապես վտանգավոր վարակների ներթափանցումը Ռուսաստան և ներքին շուկայում ոչ անվտանգ կաթնամթերքի իրացումը։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանը չի կարողանում լիարժեք վերահսկել գյուղատնտեսական արտադրողներին, ինչը մասամբ պայմանավորված է 2019 թվականի կառավարության բարեփոխումներով»,- հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։