Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է, որ խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրել է Հայկ Կոնջորյանի և Վահագն Ալեքսանյանի թեկնածությունները։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ ընդդիմադիր խմբակցությունն առաջադրում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։
Ազգային ժողովի նախագահի տեղակալներն ընտրվում են առանձին և գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։
105 պատգամավոր ունեցող խորհրդարանում յուրաքանչյուր թեկնածու ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ առնվազն 53 կողմ ձայն։



















