Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ կայացված որոշմամբ Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի վճիռը բողոքարկումների մասով թողնվել է անփոփոխ»,- հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցը։
Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ մեղադրանքներով։



















