Լիտվայի հետախուզական ծառայությունները չեն բացառում, որ Ռուսաստանը կարող է գրավված ուկրաինական անօդաչուներ օգտագործել Բալթյան երկրների կարևոր ենթակառուցվածքների դեմ հարվածների համար՝ փորձելով պատասխանատվությունը բարդել Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը։
Ըստ նրա՝ խոսքը հնարավոր «կեղծ դրոշի» գործողության մասին է, որի նպատակներից մեկը կարող է լինել ՆԱՏՕ-ի ներսում տարաձայնություններ առաջացնելը և Ուկրաինային տրամադրվող աջակցության նվազեցումը։
«Խոսքը կեղծ դրոշի գործողության մասին է՝ կեղծ ուկրաինական անօդաչուի օգտագործմամբ»,– ասել է Կաունասը։
Լիտվայի իշխանություններն այս գնահատականի ֆոնին ուժեղացրել են կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Մոսկվան, իր հերթին, մերժել է նման մտահոգությունները՝ դրանք անվանելով Ռուսաստանի սահմանների մոտ ռազմականացման արդարացման փորձ։
Վերջին ամիսներին Բալթյան տարածաշրջանի երկրներում մի քանի անգամ արձանագրվել են անօդաչուների հետ կապված միջադեպեր։ Մայիսին Լատվիայում երկու ենթադրյալ ուկրաինական անօդաչու էր ընկել՝ վնասելով նավթի պահեստավորման օբյեկտի դատարկ տարաներ։ Ուկրաինական կողմը չէր բացառել, որ անօդաչուները կարող էին շեղվել Ռուսաստանի կիրառած էլեկտրոնային պայքարի միջոցների հետևանքով։



















