Սերժ Սարգսյանի նկատմամբ խափաման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը. Factor.am

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները Հակակոռուպցիոն կոմիտեում էին նույն քրեական վարույթի շրջանակներում։ Միայն թե Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել ու բերվել էր քննչական մարմին, իսկ Սերժ Սարգսյանը՝ հրավիրվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն պատրաստվում է միջնորդել, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի, իսկ Սերժ Սարգսյանի նկատմամբ, փաստորեն, բացակայելու արգելքն է ընտրվել որպես խափանման միջոց։