Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 900-ը

Նեպալի հյուսիսային շրջաններում՝ Չինաստանի հետ սահմանին, օգոստոսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 903-ի։ Այս մասին հաղորդել է երկրի Աղետների ռիսկերի նվազեցման և հետևանքների վերացման ազգային վարչությունը։

Գերատեսչության տվյալներով՝ փրկվել է 10 461 մարդ։

Շուրջ 4200 մարդ համարվում է անհետ կորած, այդ թվում՝ 592 օտարերկրացի։

The Guardian-ը հաղորդում է, որ անհետ կորածների թվում է հիդրոէներգետիկ օբյեկտների առնվազն 933 աշխատակից։ Ենթադրվում է, որ նրանք կարող են արգելափակված լինել թունելներում և ստորգետնյա հատվածներում։ Նեպալի իշխանությունների առաջնահերթություններից այժմ նրանց հայտնաբերելն ու փրկելն է։

Տիբեթում հաստատվել է 16 մարդու մահը, ևս 500 մարդ համարվում է անհետ կորած։