Զելենսկի․ ԱՄՆ նախագահի բանագնացները հանդիպումներ կունենան Մոսկվայում և Կիևում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցող թիմին, և հայտնել առաջիկայում Կիևում ու Մոսկվայում նախատեսվող հանդիպումների մասին։

X-ում կատարած գրառման մեջ Զելենսկին նշել է, որ ուկրաինական և ամերիկյան կողմերը շուրջօրյա կապի մեջ են և նախապատրաստվում են առաջիկա հանդիպումներին։

«Նշանակվել են նախնական ամսաթվեր։ Մենք ակնկալում ենք այստեղ՝ Կիևում, տեսնել ԱՄՆ նախագահի բանագնացներին։ Նրանք հաստատել են, որ հանդիպում կունենան Մոսկվայում, ևս մեկը՝ Կիևում։ Մենք անհամբեր սպասում ենք առաջիկա օրերին կայանալիք հանդիպմանը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ընդգծել է, որ ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածության շարունակումը «շատ կարևոր» է։