Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի և Starshield ծառայության աշխատանքի դանդաղեցմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ համաձայնության ձեռքբերումը, հնարավոր է, առաջին անգամ այդքան մոտ է։

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ Թրամփը նշել է, որ ներկայում չափազանց զգայուն բանակցություններ են ընթանում, և դրանց ընթացքում նոր սահմանափակումներ կիրառելը նպատակահարմար չէ։

ԱՄՆ նախագահը նաև հերքել է իր մասնակցությունն Ուկրաինայում Starlink արբանյակային կապի և ռազմական նշանակության Starshield ծառայության աշխատանքի դանդաղեցմանը։

Հարցին՝ արդյոք սահմանափակումների հրահանգը տվել է SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը, Թրամփը պատասխանել է. «Չգիտեմ՝ ով է դա արել, բայց ես դրանում ներգրավված չեմ»։