Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում գտնվող «Ազոտ» քիմիական գործարանի վրա, որտեղ հրդեհ է բռնկվել։
Exilenova+ մոնիտորինգային նախագծի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է գործարանի AM-70 ամոնիակի արտադրության տեղամասում։
Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևի խոսքով՝ անօդաչուների բեկորներից վնասվել են արդյունաբերական գոտու հարակից բնակելի շենքերն ու ենթակառուցվածքները։ Հնարավոր զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։
Դրոնային հարձակման է ենթարկվել նաև Լիպեցկի մարզը։ Նահանգապետ Իգոր Արտամոնովը հայտնել է տարածաշրջանում հրթիռային վտանգի մասին։
Ուկրաինական մոնիտորինգային ալիքների փոխանցմամբ՝ Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի շրջանում հարվածներից և հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքից հետո հրդեհներ են բռնկվել։
Հաղորդվում է նաև տեղի ռազմական օդանավակայանի մերձակայքում հարվածների մասին։
Հարձակումների հետևանքների և վնասների ամբողջական ծավալի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռ չեն հրապարակվել։



















