Սա կարեւոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անրադարձել է Wizz Air ավիաընկերության Հայաստան մուտքին։ Վարչապետի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Wizz Air ավիաընկերությունը նույնպես հայտարարեց Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին՝ Երեւան-Վիեննա-Երեւան եւ Երեւան-Վիլնյուս-Երեւան ուղղություններով:

Սա կարեւոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին:

Wizz Air- առաջին հայաստանյան թռիչքը նախատեսվում է 2020 թվականի մարտին»: