«Շարունակում եմ չհասկանալ Հայաստանից Եվրոպա էժան գներով թռչելուն դեմ արտահայտվողների «մտահոգությունը»». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է. 

«Շարունակում եմ չհասկանալ Հայաստանից դեպի Եվրոպա լաուքոսթերներով/էժան գներով թռչելուն դեմ արտահայտվողների «մտահոգությունը»․․․․ Էհ, չեք ցանկանում, մի թռեք, թռեք թանկ, իսկ մենք՝ կօգտվենք էժան ավիատոմսերից։

Հուսանք, ՀՀ քաղավիացիայի պետի խոստացած ազգային փոխադրողին էլ կտեսնենք հաջորդ տարի։ Իսկ մենք արձանագրենք, որ երկնքում էլ մենաշնորհները փշրվում են, ու այ հիմա Հայաստանի երկինքը հիրավի դառնում է «բաց․․․»

Ի դեպ, հիշում եմ, թե ինչ սուգուշիվան էր տիրում Հայոց աշխարհում, երբ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց Բաց երկնքի համաձայնագիրը․․․ մեզ ահաբեկում էին, թե դրանից օգտվելու են թուրքական ավիաընկերությունները, իսկ պարզվեց դա իռլանդականն ու ռումինականն են․․․ Դեհ, ինչ, շարունակեք ահաբեկել սեփական ժողովրդին, իսկ Հայաստանս վարդի նման բացվում է՝ օդից մինչև ցամաք»։