Զգույշ եղեք, իրականության զգացողությունը մի կորցրեք, Կարպիս Փաշոյան

Զգույշ եղեք, իրականության զգացողությունը մի կորցրեք, Կարպիս Փաշոյան
Զգույշ եղեք, իրականության զգացողությունը մի կորցրեք, Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Պետք է չափազանց զգույշ լինել և սեփական վարքագիծը որևէ կերպ չարդարացնել նախկինների որակական հատկանիշներով։ Խնդիրը մեկն է՝ արդարության վերաբերյալ ժողովրդի պատկերացումները չափազանց պարզունակ են։ Մարդկանց համար արդարությունը պետք է անպայման մարմնացյալ կարգավիճակ ունենա, այսինքն՝ մարմնավորվի ինչ-որ անհատի կերպարում։ Այս պահի դրությամբ ժողովրդական ընկալումների համաձայն արդարության մարմնավորումը վարչապետ Փաշինյանն է։

Զգուշավորությունը պետք է պայմանավորվի հենց այս հանգամանքով, քանի որ արդարության մարմնավորված գաղափարի խաթարումը մարդկանց կարող է վերադարձնել նիհիլիզմի և ցինիզմի այն տարածությունը, որի մեջ էին նախկինում։ Նույնիսկ մեկ դրամը կարող է ճակատագրական լինել։
Զգույշ եղե՛ք, իրականության զգացողությունը մի՛ կորցրեք»: