Կոռուպցիոն ռիսկերը քաղաքապետարանում անկառավարելի են դարձել․ աղբամանների մրցույթում հաղթել է պաշտոնյայի քրոջ որդին․ Դավիթ Խաժակյան

Կոռուպցիոն ռիսկերը  քաղաքապետարանում անկառավարելի են դարձել․ աղբամանների մրցույթում հաղթել է պաշտոնյայի քրոջ որդին․ Դավիթ Խաժակյան

Երևանի համար աղբամանների գնման մրցույթում հաղթել է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանի քրոջ որդին։

Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Նրա խոսքով՝ մասնակիցը, որը հաղթել է 180 մլն դրամանոց մրցույթը, հանդիսանում է Խաչիկյանի հարազատ քրոջ հարազատ որդին։

Խաժակյանի խոսքով՝ կոռուպցիոն ռիսկերն քաղաքապետարանում անկառավարելի են դարձել։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանից արդեն տեղեկացրել, են, որ Արարատ Խաչիկյանն ազատվել է աշխատանքից։

Մանրամասները՝ տեսանյութում․