Արարատյան դաշտում ռեկորդային բարձր ջերմաստիճան է. Գագիկ Սուրենյան

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օթերևութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է.

«Այս օրերի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան ունենք Արարատյան դաշտում։ Ժամը 13։00 դրությամբ Ուրցաձորում և Արարատում +15 աստիճան է, շատ տաք է նաև Արենիում +16 աստիճան, Երևանում +11․․․+12 աստիճան է»։