«Օրենքով գողերի» մասին նախագծի քննարկումն ընդհատվեց բուռն վեճով. Միրզոյանը սաստեց պատգամավորներին. armenpress.am

«Օրենքով գողերի» մասին նախագծի քննարկումն ընդհատվեց բուռն վեճով. Միրզոյանը սաստեց պատգամավորներին
«Օրենքով գողերի» մասին նախագծի քննարկումն ընդհատվեց բուռն վեճով. Միրզոյանը սաստեց պատգամավորներին

ՀՀ Ազգային ժողովում «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումն ընդհատվեց բուռն լեզվակռվով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդհարումը տեղի ունեցավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգմավորների միջև:

Քաշքշուկ ԱԺ-ում. «Օրենքով գողերի» մասին նախագծի քննարկումն ընդհատվեց բուռն վեճով

Քաշքշուկ ԱԺ-ում. «Օրենքով գողերի» մասին նախագծի քննարկումն ընդհատվեց բուռն վեճով

Gepostet von Armenpress am Dienstag, 21. Januar 2020

Օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խորհուրդ տվեց պայքարել նաև «գողական» բառի հետ կապված 3 տառից բաղկացած հասկացության դեմ, որին ի պատասխան անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հորդորեց խմբակցության անդամներին ներողություն խնդրել իրենց գործընկերոջ ելույթի համար, իսկ ԱԺ նախագահին խնդրեց համապատասխան քայլեր ձեռնարկել պատգամավորի նկատմամբ:

Արման Բաբաջանյանի ելույթի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջամտությունները շարունակվեցին նաև ելույթից հետո և վերաճեցին բուռն լեզվակռվի: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կողմերին հանդարտության կոչ արեցին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վեճի մասնակից, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկեց:

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն հետևյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական միջոցները. Պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են այսօրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքներից»,- ասաց Միրզոյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: