«Վանաձոր» ՔԿՀ-ի սանհանգույցի պատի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ
Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Հունվարի 20-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խցերից մեկի խուզարկությամբ սանհանգույցի պատի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 0․3 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի սերմնահատիկներին նմանվող զանգված՝ առանձնացված երեք պոլիէթիլենային փաթեթներում։

Նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում,  ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կատարել են դիտաշտարակների միջանկյալ հատվածի տեղազննություն։

Արդյունքում հայտնաբերվել է քարին ամրացված պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 11․7 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։ 

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը: