Պարոն Մարուքյան, կոռեկտ արտահայտվե՛ք. Բանավեճ՝ Ազգային ժողովում. Տեսանյութ

ԱԺ-ում Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով չի ստեղծվի։ Քվեարկությունից հետո վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և նշեց, որ քաղաքական մեծամասնությունը ցույց տված գործողությամբ փաստեց, որ քաղաքական կամք չունի։ «Ցույց տվեցիք, որ քաղաքական կամք չունեք Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար»,- ասաց Մարուքյանը։

Արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և նշեց, որ ՀՀ-ում «աբսալյուտ» իշխանությամբ որևէ սահմանադրական մարմին օժտված չէ, այդ թվում՝ և խորհրդարանը։ Վարման կարգով խոսեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը և կոչ արեց Մարուքյանին կոռեկտ արտահայտվել։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։