Բացահայտվել է փոստային առաքումներով Հայաստան տեղափոխված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի 85 դեպք

Լարսը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

Հայաստանում 2019-ին բացահայտվել են հայկական շուկայի համար նախատեսված թմրամիջոցների  հոգեմետ նյութերի՝ միջազգային փոստային և սուրհանդակային առաքումների, ինչպես նաև Իրանից՝ «Ագարակ» պետական սահմանի անցման կետով ներմուծումների դեպքեր: Դեպքերը եղել են ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, Իսրայելից, Իրանից:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, Մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը:

«Փոստային առաքումների միջոցով Հայաստան տեղափոխված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի 85 դեպք է բացահայտվել (թմրամիջոցների դեպքերի 60%-ը ), որից 52-ն՝ ԱՄՆ-ից, 20-ը՝ Ֆրանսիայից, իսկ 13-ը՝ Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Իսրայելից և Լեհաստանից: Դեպքերից մեկով՝ ԱՄՆ-ից ներմուծված ծանրոցում հայտնաբերվել են նաև ՄԴՄԱ տեսակի թմրանյութ պարունակող 148 հատ դեղահաբ, որոնք հանրությանը հայտնի են «Էքսթզի» անվանումով»,- ասաց Վարդանյանն ու հավելեց՝ Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ծանրոցի իրական հասցեատերը:

2019-ի ընթացքում բացահայտվել է Իրանից Հայաստան թմրամիջոցների ներմուծման 35 դեպք` բոլորը «Ագարակ» պետական սահմանի անցման կետում (թմրամիջոցների դեպքերի 25 %-ը):  Հիմնականում ներմուծվել են ափիոն, մեթամֆետամին, հաշիշ, հերոին, մեթադոն, տրամադոլ։ Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ 35 դեպքից 20 դեպքում թմրանյութ փոխադրողները եղել են Իրանի քաղաքացիներ, իսկ 15 դեպքում` Հայաստանի քաղաքացիներ:   

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: